Կրթական գործունեություն

Լաբորատորիան ակտիվորեն մասնակցում է կրթական ծրագրերին՝ համագործակցելով համալսարանների և դպրոցների հետ։
Մասնավորապես,
• Լաբորատորիայի աշխատակիցները ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում դասախոսություններ են կարդացել 15 առարկաներից (8-ը՝ բակալավր, 7-ը՝ մագիստրատուրա), ներկայումս՝ 5 առարկայից՝ նյութագիտություն մագիստրոսական ծրագրի շրջանակներում:
• Լաբորատորիան աջակցել և ղեկավարել է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից կատարված ավելի քան 60 դիպլոմային և 35 մագիստրոսական աշխատանքներ: