Դիֆերենցիալ սկանող կալորիմետր- STARe System TGA/DSC 3+ (METTLER TOLEDO, Շվեյցարիա)

Դիֆերենցիալ սկանող կալորիմետր- STARe System TGA/DSC 3+ (METTLER TOLEDO, Շվեյցարիա)

Նկարագրություն: STARe System TGA/DSC 3+-ը բարձր տեխնոլոգիական ջերմային անալիզի սարքավորում է, որում զուգակցված է ջերմային անալիզում կիրառվող հիմնական տեխնիկաներից երկուսը՝ թերմոգրավիմետրիական անալիզը (TGA) և դիֆերենցիալ սկանող կալորիմետրիան (DSC): Սարքավորումը օգտագործվում է նյութերի ջերմային հատկությունների ուսումնասիրության համար՝ չափելով զանգվածի փոփոխությունները (TGA) և ջերմային հոսքը (DSC)՝ ըստ ջերմաստիճանի կամ ժամանակի: Կալորիմետրը ունի բարձր չափման ճշտություն, զգայունություն և ճկունություն, ինչը թույլ է տալիս մանրամասն վերլուծություն կատարել նյութագիտության, դեղագործության, պոլիմերների և էկոլոգիական հետազոտությունների ոլորտներում:
Տեխնիկական բնութագրեր:
Չափման մեթոդ՝ դիֆերենցիալ սկանող կալորիմետրա, թերմոգրավիմետրիա
Միավոր ժամանակում կատարված չափումների քանակ՝ 10 չափում/վրկ
Չափվող մեծություններ՝ զանգված, ջերմային հոսք
Ջերմաստիճանային տիրույթ՝ 30-1600 °C
Տաքացման արագություն՝ 0․2-100 °C/րոպե
Ջերմաստիճանի չափման ճշտություն՝ ±0․3 °C
Չափվող առավելագույն զանգված՝ 5 գ
Չափվող նվազագույն զանգված՝ 0․17 մգ
Բլանկ կորի վերարտադրելիություն՝ ±10 մկգ՝ ողջ ջերմաստիճանային տիրությում
Կշռման ճշտություն՝ 0․005 %
Ջերմաստիճանի մեծ ճշտությամբ կայունացմամբ տաքացման բջիջ էլեկտրոնային թերմոստատով
Ներկառուցված ավտոմատ աստիճանավորման համակարգ
Աստիճանավորման հնարավորություն արտաքին (external) կշեռքի միջոցով