Մոլորակային աղաց - PM-100 (RETSCH, Գերմանիա)
Նկարագրություն: PM-100 մոլորակային աղացը հզոր մոդել է՝ մեկ կայանով և հարմարավետ օգտագործվող հակաքաշով, որը կարող է հավասարակշռել մինչև 8 կգ զանգվածներ: Այն հնարավորություն է տալիս մանրացնել մինչև 220 միլիլիտր նմուշ նյութ մեկ փուլով: Իդեալական է հետազոտական խնդիրների համար, ինչպիսիք են մեխանոքիմիան (մեխանոսինթեզ, մեխանիկական համաձուլվածքներ և մեխանոկատալիզ), նանոմետրային մասշտաբով գերճշգրիտ կոլոիդալ մանրացումները, ինչպես նաև փափուկ, կոշտ, փխրուն կամ մանրաթելային նյութերի խառնումը և համասեռացումը:
Տեխնիկական բնութագրեր:
Չափազանց բարձր կենտրոնախույս ուժերը հանգեցնում են շատ բարձր փոշիացման էներգիայի և մանրացման կարճ ժամանակներում
Հզոր և արագ մանրացում մինչև նանո տիրույթ
Վերարտադրելի արդյունքներ էներգիայի և արագության վերահսկման շնորհիվ
Հարմար է երկարաժամկետ փորձարկումների համար
2 տարբեր հղկման ռեժիմներ (չոր և թաց)
Առանց աղտոտվածության մանրացում
Անվտանգության slider՝ անվտանգ շահագործման համար
Քաշի և անհավասարակշռության նորարարական սենսոր
Ծրագրավորվող մեկնարկի ժամանակ
**Լաբորատորիան համալրված է նաև մուրճաղացով, գնդաղացով, թրթռացող աղացով, գրանուլոմետրիկ անալիզի մաղով։