Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիա

Լաբորատորիան կազմավորվել է 1982թ․ մարտին՝ 1977թ․-ին կազմավորված «ԲԻՍ պրոցեսների կինետիկայի և թերմոդինամիկայի» խմբի հիմքի վրա։ Մինչև 2021թ․ լաբորատորիան կրում էր «ԲԻՍ պրոցեսների կինետիկայի լաբորատորիա» անվանումը։

Աշխատակիցների ընդհանուր թիվը 23 է, այդ թվում՝ գիտությունների դոկտոր – 1, գիտությունների թեկնածուներ – 8, մագիստրոսներ – 5, ասպիրանտուրայի ուսանող – 1, մագիստրատուրայի ուսանող – 1, բակալավրի ուսանող – 4, օպերատոր – 2, ինժեներ – 1։

Գիտական գործունեության ոլորտը.

  • Մետաղների և համաձուլվածքների, կերամիկական և կոմպոզիտային նյութերի փոշիների սինթեզ այրման ռեժիմում (բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) եղանակով)՝ հիմնված քիմիական խթանման և/կամ ռեակցիաների ջերմակինետիկական զուգորդման մոտեցումների վրա։

  • Նանոփոշիների ստացում լուծույթների այրմամբ սինթեզի եղանակով (ԼԱՍ)․ մետաղներ, համաձուլվածքներ, օքսիդներ, բարձրէնտրոպիական նյութեր, անթթվածին կերամիկական նյութեր։

  • Պինդ ֆազի մասնակցությամբ բարձր ջերմաստիճանային արագընթաց ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի փորձարարական և տեսական հետազոտություններ իզոթերմ և ոչ իզոթերմ պայմաններում:

  • Ռեակցիոն դիֆուզիայի տեսություն։

Սոֆիյա Այդինյան, ք.գ.թ.

Սոֆիյա Այդինյան, ք.գ.թ.

Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի վարիչ

Արկադի Հարությունյան,  ք.գ.թ.

Արկադի Հարությունյան, ք.գ.թ.

Փոխտնօրեն գիտության գծով

Մարիետա Զաքարյան, ք.գ.թ.

Մարիետա Զաքարյան, ք.գ.թ.

Դժվարահալ նյութերի հետազոտական խմբի ղեկավար

Եվա Գրիգորյան, ք.գ.թ.

Եվա Գրիգորյան, ք.գ.թ.

Կրտսեր գիտաշխատող

Տիգրան Այվազյան

Տիգրան Այվազյան

Կրտսեր գիտաշխատող

Վիկտորյա Վարդանյան

Վիկտորյա Վարդանյան

Կրտսեր գիտաշխատող

Անի Սարգսյան

Անի Սարգսյան

Կրտսեր գիտաշխատող

Ժան Սարգսյան

Ժան Սարգսյան

Գրանտային ֆինանսավորմամբ գիտաշխատող

Մարիամ Պապիկյան

Մարիամ Պապիկյան

Գրանտային ֆինանսավորմամբ գիտաշխատող

Լիլիթ Մինասյան

Լիլիթ Մինասյան

Գրանտային ֆինանսավորմամբ գիտաշխատող

Արմենակ Զարգարյան

Արմենակ Զարգարյան

Նախագծող ճարտարագետ