Գործունեության հիմնական ոլորտները
Քիմիական փոխարկումների տեսություն, ազատ ռադիկալների մասնակցությամբ ընթացող բարդ և տարրականքիմիական ռեակցիաներ, շղթայական ռեակցիաներ, գազերում և կոնդեսացված ֆազերում ընթացող այրման և պայթման պրոցեսներ, քիմիական և այրման պրոցեսների մոդելավորում և կառավարում, ռեակցիաների, ատոմական համախմբերի ու մոլեկուլային կառուցվածքների քվանտաքիմիական վերլուծություն, կատալիտիկ պրոցեսներ, ֆոտոկատալիզ, կենսակատալիզ, նանոկատալիզ, հետերաֆազ ֆիզիկաքիմիական պրոցեսներ, անօրգանական նյութերի սինթեզ այրման պայմաններում՝ բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի եղանակով, դժվարահալ նյութերի ստացման տեխնոլոգիաների մշակում, կենսահամատեղելի նյութերի և կոմպոզիտների, նանոկառուցվածքային և հեղուկ-բյուրեղային համակարգերի, սենսորային թաղանթների և տվիչների ստացման տեխնոլոգիաների մշակում և հատկությունների հետազոտություններ, նանոֆոտոնիկա, քվանտային նյութեր, տեսական քիմիա (քվանտային փոխարկվող գազեր, քվանտային անցումներ), շրջակա միջավայրի քիմիական անվտանգության հարցեր: