Դիֆերենցիալ ջերմային անալիզատոր - Derivatograph Q 1500D (Paulic, Paulic-Erday, Հունգարիա)
Նկարագրություն: Q 1500D-ը հանդիսանում է ամենապարզ և առավել լայնորեն օգտագործվող ջերմային անալիզի սարքավորումներից՝ նախատեսված նյութերի ջերմային հատկությունների ուսումնասիրման համար։ Այս սարքավորման մեջ զուգակցված են ջերմային անալիզում տարածված երկու հինամական տեխնիկաներ՝ թերմոգրանիմետրիական անալիզը (TGA) և դիֆերենցիալ ջերմային անալիզը (DTA)։ Այսպիսի զուգակցումը թույլ է տալիս միաժամանակ ուսումնասիրել զանգվածի փոփոխությունները և նյութերի ջերմային վարքը ընտրված ջերմաստիճանային միջակայքում։ Այն ապահովում է բավական բարձր վերարտադրելիություն և լայնորոն կիրառվում է տարբեր հետազոտական և արդյունաբերական ինդիրների լուծման համար, տալով նյութերի ջերմային վարքի մասին մանրամասն տեղեկություն։
Տեխնիկական բնութագրեր:
Չափման մեթոդ՝ դիֆերենցիալ ջերմային անալիզ, թերմոգրավիմետրիա
Միավոր ժամանակում կատարված չափումների քանակ՝ 1 չափում/վրկ
Չափվող մեծություններ՝ զանգված, ջերմաստիճանային տարբերություն
Ջերմաստիճանային տիրույթ՝ 30-1600 °C
Տաքացման արագություն՝ 1․25-20 °C/րոպե
Ջերմաստիճանի չափման ճշտություն՝ ±0․3 °C
Չափվող առավելագույն զանգված՝ 10 գ
Չափվող նվազագույն զանգված՝ 1 մգ
Կշռման ճշտություն՝ 0․5 մգ%