Հաստատուն ճնշման ռեակտոր
Ապահովում է նյութերի սինթեզ այրման միջոցով: Այն ունի մի շարք առավելություններ՝ համեմատած փոշեմետալուրգիական ավանդական մեթոդների հետ։ Սինթեզն իրականացվում է բացառապես քիմիական ռեակցիայի ջերմության շնորհիվ՝ առանց էներգիայի լրացուցիչ աղբյուրների օգտագործման և հետևաբար՝ առանց էներգիայի ծախսերի։ Գործընթացը բնութագրվում է բարձր արտադրողականությամբ՝ շնորհիվ իր ծայրահեղ բարձր արագության:
Հիմնական բնութագիրները
• էներգիածախսերի բացակայություն;
• սարքավորուման պարզություն;
• բարձր արագություն և մեծ արտադրողականություն;
• սինթեզված նյութերի մաքրություն և բարձր որակ;
• ստացված նյութերի ֆազային բաղադրությունը, միկրոկառուցվածքը կարգավորելու լայն հնարավորություններ;
• ապահովում է նոր նյութերի ստացում, որոնք տարբերվում են այլ եղանակներով ստացված անալոգային նյութերից: