MiniFlex 600 (Rigaku, Ճապոնիա)
Նկարագրություն: Նոր` վեցերորդ սերնդի MiniFlex սեղանի ռենտգենյան դիֆրակտոմետրը բազմաֆունկցիոնալ դիֆրակցիոն անալիտիկ գործիք է: Այն կարող է որոշել փոշու ֆազային բաղադրությունը, կատարել նույնականացում, որոշել քանակական բաղադրությունը (Rietveld, %), նյութի բյուրեղի չափսը և լարվածությունը (strain), ինչպես նաև կատարել բյուրեղացանցի պարամետրի ճշգրտում։
Տեխնիկական բնութագրեր:
Ռենտգենյան գեներատոր (XG)՝ էլեկտրաէներգիայի աղբյուր ռենտգենյան ճառագայթների համար
Գոնիոմետր՝ չափման միավոր 2θ դիֆրակցիոն անկյան տակ
Դետեկտոր՝ D/teX Ultra 1D սիլիկոնային շերտ
Վերահսկիչ միավոր՝ հաշվառման և չափման հսկողություն
Ճառագայթային խցիկ՝ հիմնական միավորի խցիկ, որն ապահովում է ճառագայթումից պաշտպանություն
Հոսքի արագության դետեկտոր՝ հովացման ջրի հոսքի արագությունը վերահսկելու համար
Ռենտգենյան խողովակ՝ փակված ռենտգենյան խողովակ (ընտրելի)
Մոնոքրոմատոր՝ գրաֆիտ
Ծրագրային ապահովում՝ SmartLab Studio II
Առավելագույն հզորություն` 600 Վտ
Խողովակի լարում՝ 40 կՎ
Խողովակի հոսանք՝ 15 մԱ
Ռենտգենյան խողովակ՝ Cu
Գրանցման միջակայք՝ 3-145 °
Գրանցման արագություն՝ 0.01-100 °/րոպե
Քայլի նվազագույն լայնություն՝ 0.005 °
Ճշգրտություն՝ ±0.02 °