Արագագործ սկանավորող էլեկտրոթերմոգրաֆ -ԱՍԷ (Հայաստան)

Արագագործ սկանավորող էլեկտրոթերմոգրաֆ -ԱՍԷ (Հայաստան)

Նկարագրություն: Արագագործ սկանավորող էլեկտրոթերմոգրաֆը (ԱՍԷ) նախատեսված է պինդ գազային, պինդ-հեղուկ և պինդ-պինդ համակարգերում արագընթաց քիմիական-ֆիզիկական պրոցեսների ուսումնասիրման համար: Այն ներառում է չժանգոտվող պողպատից պատրաստված ռեակցիոն խցիկ՝ համալրված քվարցային պատուհանով և արագագործ ջերմաստիճանային սենսորով: Սարքը ներառում է նաև գազի կառավարման համակարգ և էլեկտրոնային կառավարման բլոկ: Էլեկտրամատակարարումը փոփոխական հոսանքի և լարման տիպի է, որն ապահովում է մետաղական նմուշների ուղղակի տաքացում։ Վերջիններս ծառայում են և՛ որպես ռեագենտ, և՛ որպես ջերմության աղբյուր։ Վերջիններիս տաքացում իրականացվում է հաստատուն հոսանքի կիրառմամբ։ էլեկտրոնային կառավարման բլոկը համալրված է համակարգչային ծրագրով  և թույլ է տալիս ուսումնասիրել պրոցեսները տարբեր ռեժիմներում՝ հիմնված կամ նմուշի ջերմաստիճանի կամ էլեկտրական պարամետրերի (հզորություն, լարում, հոսանք և դիմադրություն) կառավարման վրա: Նմուշը կարող է տաքացվել կիրառողի կողմից սահմանված կամայական հետագծով (ֆունկցիայով), այդ թվում՝ իզոթերմ, գծային, լոգարիթմական, սինուսոիդային կամ մի քանի ֆունկցիաների համակցություն: Նմուշի տաքացամանը զուգահեռ էլեկտրոնային կառավարման բլոկը գրանցում և կառավարում է բոլոր պարամետրերը (էլեկտրական հզորություն, հոսանք/լարում, դիմադրություն և ջերմաստիճան) 10 կՀց հաճախականությամբ: Փոքր չափերը հնարավոր է դարձնում սառեցնել նմուշը մինչև 5×104 Կ/վ սառեցման արագությամբ՝ դադարեցնելով հոսանքը տրումը և ապահովելով նմուշի ամբողջականությունը հետագա ex-situ վերլուծության համար։ Իզոթերմ ռեժիմում ԱՋՍ-ն թուլյ է տալիս արագընթաց էկզոթերմ կամ էնդոթերմ պրոցեսների համար ստանալ ամբողջական կինետիկ տվյալ ընդամենը մեկ փորձով: Այս հնարավորությունը բացառիկ է ԱՋՍ սարքի համար, ինչը դարձնում է այն հզոր գործիք արագ քիմիական պրոցեսների ուսումնասիրման ոլորտում:
Տեխնիկական բնութագրեր:
Ջերմաստիճանային միջակայք՝ 900-3500 Կ
Տաքացման արագություն՝ մինչև 106 Կ/վրկ
Սառեցման արագություն՝ մինչև 104 Կ/վրկ
Ճնշման միջակայք՝ 2∙10-4-1000 կՊա
Գրանցման հաճախականություն։ 10 կՀց
Նմուշ՝ բարակ մետաղալար կամ մետաղական ժապավեն