Ֆունկցիոնալ նյութերի խումբ
Ֆունկցիոնալ նյութերի խումբը ստեղծվել է Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում 2022 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։ Խմբի հիմնական նպատակն է ձեռք բերել առանց կապարի կայուն պերովսկիտներ (ABC3) ապագայում ֆոտովոլտայիկ (ՖՎ) համակարգերում կիրառելու նպատակով, մասնավորապես՝ արևային մարտկոցներում և լուսադիոդային սարքերում:
Այս նպատակին հասնելու ենք ժամանակակից մեթոդների միջոցով, ինչպիսիք են մեքենայական ուսուցման (ՄՈՒ) ալգորիթմների օգտագործումը և խտության ֆունկցիոնալ տեսության (ԽՖՏ) հաշվարկները՝ համակցված սինթեզի հետ: Այսպիսով, փոխարենը փորձենք սինթեզել ամենակայուն պերովսկիտները, ինչպես անում էին ալքիմիկոսները, մենք պատրաստվում ենք օգտագործել ամենաժամանակակից գործիքները և կանխատեսել դրանք և միայն դրանից հետո ստուգել արդյունքները սինթեզով։
Ամբողջ ընթացակարգը մեծ ցիկլ է.
1. Նոր կայուն պերովսկիտային կոմպոզիտների կանխատեսում մեքենայական ուսուցման (ՄՈՒ) ալգորիթմների միջոցով՝ հիմնվելով հայտնի տվյալների վրա (հրապարակումներ և հավաքագրված տվյալների հավաքածուներ այլ հետազոտական խմբերի կողմից), օգտագործելով միայն սինթեզի տվյալները, այնուհետև ավելացնելով տեսականորեն ստացվածները:
2. Ընտրված պերովսկիտների ԽՖՏ վերլուծություն, կայունության հաստատում կամ մերժում: Դրանցից կայունների բնութագրումը նաև ԽՖՏ հաշվարկների միջոցով (արգելված գոտու էներգիա, բյուրեղի պարամետրեր և այլն)։
3. Ընտրված և ԽՖՏ-ով հաստատված կայուն պերովսկիտների սինթեզ, բնութագրում, համեմատություն ԽՖՏ-ի և ՄՈՒ-ի նախորդ տվյալների հետ:
4. Օգտագործելով ԽՖՏ-ից նոր ստացված տվյալները և սինթեզը՝ ՄՈՒ ալգորիթմներըի կրկնակի մարզանք և ավելի ճշգրիտ տվյալների ստացում:
Հաշվի առնելով պերովսկիտների մեծ բազմազանությունը՝ այս աշխատանքային մոդելը հսկայական ներուժ ունի օգտակար լինելու ոչ միայն արևային մարտկոցների և լուսադիոդային համակարգերում, այլև շատ այլ ոլորտներում, ինչպիսիք են տվիչների տեխնոլոգիաները, մարտկոցները, սուպերկոնդենսատորները և այլն: