ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիաների լաբորատորիա

Լաբորատորաիայի մասին

 

ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիայի լաբորատորիան ստեղծվել է 1972 թվականին։

 

Հետազոտական ոլորտները․

Անցումային մետաղների համաձուլվածքներ, տիտանի հիմքով կիրառական համաձուլվածքներ, ջրածնի պինդ պահոցներ, միջին և բարձրէնտրոպիական համաձուլվածքներ, MAX ֆազեր, մետաղական հիդրիդներ, կարբիդներ և նիտրիդներ։

 

Գիտական ​​նպատակները․

Լաբորատորիայում իրականացվող հետազոտությունները ուղղված են TiFe-ի և TiV-ի հիմքով ջրածնային պահոց հանդիսացող համաձուլվածքների, դժվարահալ մետաղների բազմաբաղադրիչ և բարձրէնտրոպիական համաձուլվածքների, ինչպես նաև տիտանի հիմքով կոմերցիոն նշանակության համաձուլվածքների սինթեզի համար հիդրիդային ցիկլ (ՀՑ) մեթոդի կիրառման ընդլայնմանը: Հետազոտությունները նաև ներառում են Ti-Zr-Hf-ի վրա հիմնված նիտրիդային միջինէնտրոպիական MAX ֆազերի և համաձուլվածքների հիդրիդների, մետաղական կարբիդների և մետաղական նիտրիդների սինթեզի պրոցեսների ուսումնասիրությունը բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) մեթոդով: Այս նյութերի ֆիզիկաքիմիական և կառուցվածքային հատկությունները ուսումնասիրվում են նշված դասերի համաձուլվածքների և դրանց հիդրիդների, կարբիդների և նիտրիդների սինթեզի տեխնոլոգիաներ մշակելու նպատակով:

 

Լաբորատորիայի անձնակազմ․

Լաբորատորիայի կազմում ներգրավված են 9 աշխատակցից՝ լաբորատորիայի վարիչ (ք․գ․թ․), 3 գիտաշխատող (1 ֆ․-մ․գ․թ․ և 1 ք․գ․թ․), 3 կրտսեր գիտաշխատող (1 ֆ․-մ․գ․թ․), 1 ավագ ճարտարագետ և 1 լաբորանտ։