Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիա

Լաբորատորիան կազմավորվել է 2022թ․ hուլիսին: 
Աշխատակիցների ընդհանուր թիվը 15 է, այդ թվում`  գիտությունների թեկնածու` 7, ասպիրանտուրայի ուսանող՝ 2, մագիստրատուրայի ուսանող՝ 4, բակալավրի ուսանող՝ 2։ 

Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիան մասնագիտացված է կիսահաղորդչային քվանտային կետերի օպտիկական հատկությունների հետազոտության մեջ՝ կենտրոնանալով հատկապես լույսի հետ նանոկառուցվածքների փոխազդեցության վրա: Լաբորատորիան հայտնի է քվանտային կետերի տարբեր տեսակների համապարփակ ուսումնասիրությամբ՝ առանձնահատուկ շեշտադրմամբ բարդ երկրաչափություններ ունեցողների վրա: Քվանտային կետերի այս եզակի տեսակները նոր ուղիներ են բացում էլեկտրոնային և օպտիկական հատկությունների օգտագործման համար՝ ճանապարհ հարթելով քվանտային հաշվարկների, ֆոտովոլտաիկայի և կենսաբժշկության մեջ բեկումնային առաջընթացների համար: Օգտագործելով այս քվանտային կետերի առանձնահատկությունները՝ լաբորատորիան նպատակ ունի բացահայտել նոր երևույթներ ու կիրառություններ ֆոտոնիկայում:

Փորձարարական հետազոտությունները հիմնականու նվիրված են քվանտային կետ - հեղուկ բյուրեղներ կոմպոզիտ նյութեր ստեղծելուն և դրանց հատկությունների հետազոտությանը, մասնավորապես՝ օպտոէլեկտրոնային, մագնիսական և ջերմային հատկությունների հետազոտման և զարգացման վրա։
Մեր հետազոտությունների հիմքն է կիսահաղորդչային քվանտային կետերի և հեղուկ բյուրեղների մոլեկուլների միջև բարդ փոխազդեցությունները։ Մեր խնդիրն է ատոմական մեթոդների միջոցով, ինչպիսին է խտության ֆունկցիոնալի տեսությունը (ԽՖՏ) հասկանալ այդ բարդ փոխազդեցությունները նանո մասշտաբների դեպքում։ Ուսումնասիրելով նշված փոխազդեցությունները մենք ձգտում ենք բացահայտել հեղուկ բյուրեղների ներսում գտնվող քվանտային կետերի վարքը։ Օգտագործելով նորարարական հաշվարկային և փորձարարական մեթոդներ, մենք դիտարկում ենք համակարգի ազատ էներգիան, պատկերացում կազմելով դրա կայունության և թերմոդինամիկ հատկությունների մասին։ Այդ ամենից զատ մենք գնահատում ենք այդ համակարգերի կլանման հատկությունները, ուսումնասիրելով դրանց ներուժը նորագույն օպտոէլեկտրոնային սարքերի համար։

 

Դավիթ Հայրապետյան, ֆ.-մ.գ.դ.

Դավիթ Հայրապետյան, ֆ.-մ.գ.դ.

Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ

Պայծառ Մանթաշյան, ֆ.-մ.գ.թ.

Պայծառ Մանթաշյան, ֆ.-մ.գ.թ.

Օպտիկական նանոհամակարգերի խմբի ղեկավար

Արտավազդ Կոստանյան, ֆ.-մ.գ.թ.

Արտավազդ Կոստանյան, ֆ.-մ.գ.թ.

Ծրագրավորող ճարտարագետ

Տիգրան Սարգսյան, ֆ.-մ.գ.թ.

Տիգրան Սարգսյան, ֆ.-մ.գ.թ.

Քվանտային համակարգերի մոդելավորման խմբի ղեկավար

Լուսինե Էլբակյան

Լուսինե Էլբակյան

Ֆ․մ․գ․թ., Գիտաշխատող

Գրիգոր Մանթաշյան

Գրիգոր Մանթաշյան

Կրտսեր գիտաշխատող

Գոռ Խառատյան

Գոռ Խառատյան

Կրտսեր գիտաշխատող