Կատալիզի լաբորատորիա

Կատալիզի լաբորատորիա

Կատալիզի լաբորատորիան հիմնադրվել է 1975 թվականին։ Ներկայումս լաբորատորիան կազմված է 10 անդամներից․ լաբորատորիայի վարիչ (ք․գ․թ), 2 ավագ գիտաշխատող (ք․գ․թ․), 1 ավագ ճարտարագետ  (ք․գ․դ․), 1 ավագ լաբորանտ և 5 լաբորանտ ( 2 մագիստրատուրայի ուսանող և 3 բակալվրի ուսանողներ)։ Լաբորատորիան երիտասարդ է, միջին տարիքը 35-ն է։ 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

•    Բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորների ստացմանը ուղված մեթոդների մշակում և կատարելագործում դեհիդրոգենացման, հիդրոդեօքսիգենացման, մեթանի չոր վերափոխման և օրգանական միացությունների խորը օքսիդացման համար։ 

•    Պլազմա-մեխանոքիմիայի, միկրոալիքային ճառագայթման և այրման մեթոդների կիրառումը նանոփոշիների վրա հիմնված բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորներ ստանալու համար:

•    Ածխաջրածնային վառելիքի անբոց այրման համար բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորների ստացման մեթոդների մշակում:

Հետադարձ կապ

[email protected]