Քվանտային օպտիկայի և նանոֆոտոնիկայի խումբ

2024թ․-ին ձևավորված ՔՕՆՖ գիտական խումբը Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի բաղադրիչն է հանդիսանում։ Այն ստեղծվել է Հեռավար լաբորատորիայի հիմնման ծրագրի շրջանակում (23RL-1B004 նախագիծ), որի ֆինանսավորումը տրամադրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:

Ծրագրի հիմնական ղեկավարներն են՝ Չինաստանի Հոնկոնգի Գիտության և Տեխնոլոգիաների համալսարանի Առաջատար դիսփլեյների և օպտոէլոկտրոնիկայի լաբորատորիայի տնօրեն պրոֆ. դոկտոր Քրիստիան Նեյթսը և Բելգիայի Գենտի համալսարանի պրոֆեսոր Յիրուն Բեքմանը:

Համաղեկավար՝ Ֆիզ․մաթ․գիտ․թեկն․ Պայծառ Մանթաշյան

Հակիրճ նկարագրություն

Քվանտային կետ – հեղուկ բյուրեղ (ՔԿՀԲ) կոմպոզիտները կարող են լայնորեն կիրառվել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ քվանտային տեղեկատվությունը, օպտոէլետրոնային սարքերը, դիսփլեյները, սենսորները և այլն: Գիտական խմբի նպատակը ՔԿՀԲ կոմպոզիտային նյութերի համապարփակ ուսումնասիրությունն է քվանտային տեխնոլոգիաների կիրառության համար: Խումբը ոչ միայն ձգտում է համապարփակ պատկերացում կազմել այս կոմպոզիտների օպտիկական, էլեկտրաստատիկ և մագնիսական հատկությունների մասին, այլ նաև մշակել նոր մեթոդ ՔԿՀԲ կոմպոզիտները քվանտային տեխնոլոգիաների կիրառություններում ինտեգրելու համար: 

Լայնորեն կիրառություններ ունեցող երկու նյութերի՝ կիսահաղորդչային քվանտային կետերի և հեղուկ բյուրեղների համակցումը կարող են ցուցադրել տարբեր հատկություններ, որոնք մեծապես կախված են ՔԿ-ի նյութից, կոնցենտրացիայից և ձևից, ինչպես նաև ՀԲ-ի տեսակից: Էկզոտիկ ՔԿ-ների, մագնիսական նանոմասնիկների և ներկանյութերի օգտագործումը ՔԿՀԲ կոմպոզիտ նյութերում ուժեղացնում է նրանց արձագանքը հատուկ արտաքին գրգռիչներին, ինչպիսիք են՝ էլեկտրական, մագնիսական և լազերային դաշտերը:
 

Պայծառ Մանթաշյան, ֆ.-մ.գ.թ.

Պայծառ Մանթաշյան, ֆ.-մ.գ.թ.

Օպտիկական նանոհամակարգերի խմբի ղեկավար

Գրիգոր Մանթաշյան

Գրիգոր Մանթաշյան

Հայցորդ, Կրտսեր Գիտաշխատող

Գոռ Ց․ Խառատյան

Գոռ Ց․ Խառատյան

Ասպիրանտուրայի ուսանող, Կրտսեր Գիտաշխատող

Գյուլնարա Խաչատրյան

Գյուլնարա Խաչատրյան

Մագիստրատուրայի ուսանող, Ավագ Լաբորանտ