Լուսինե Էլբակյան
Ֆ․մ․գ․թ., Գիտաշխատող
Լուսինե Էլբակյան
email: [email protected]
Մասնագիտական հետաքրքրություններ՝ Կիսահաղորդչային նանոկառուցվածքներ, նանոկոմպոզիտային նյութեր
2022 թվականի հուլիսից Ֆմգթ Լ․ Էլբակյանը ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի "Comprehensive Study of Semiconductor Quantum Nanostructures as an Element Base of New Generation Optoelectronic Devices " ծրագրի գիտահետազոտական խմբի անդամն է։ Միաժամանակ Լուսինե Էլբակյանը դասախոսի պաշտոն է զբաղեցնում Հայ-Ռուսական համալսարանում:
Իր գիտական ճանապարհը Լ․ Էլբակյանը սկսել է Վոլգոգրադի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2017թ.-ին նա հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական գիտական աստիճանը Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտում՝ «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ: Ատենախոսական աշխատանքի թեման էր՝ «Ածխածնային նանոխողովակներով փոփոխված մեթիլ մետակրիլատի, բուտիլ մետակրիլատի և մետակրիլաթթվի կիսահաղորդչային եռակի համապոլիմեր. կառուցվածքը և հատկությունները»-ը:
Իր գիտական գործունեության ընթացքում Լուսինեն scopus-ում ընդգրկված 9 հետազոտական աշխատանքների հեղինակ/համահեղինակ է և ներգրավված է եղել ավելի քան 10 հետազոտական նախագծերում:
Գիտական պրոֆիլներ
Orcid: https://orcid.org/0009-0006-1014-240X
Scopus ID: https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=56295199500
LinkedIn: https://www.linkedin.com/in/lusine-elbakyan-94185385/