Պայծառ Մանթաշյան
Քվանտային օպտիկայի և նանոֆոտոնիկայի խմբի ղեկավար
email: [email protected], p[email protected]
Մասնագիտական հետաքրքրություններ՝ Կիսահաղորդչային նանոկառուցվածքներ, կառուցվածքավորված լազերային փնջեր, ֆոտոնային նանոկառուցվածքներ
2022 թվականի հուլիսից Ֆմգթ Պ.Մանթաշյանը ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Քվանտային օպտիկա և նանոֆոտոնիկա» գիտահետազոտական խմբի ղեկավարն է։ Միաժամանակ Պայծառ Մանթաշյանը դասախոսի պաշտոն է զբաղեցնում Հայ-Ռուսական համալսարանում:
Նա սկսել է իր գիտական ճանապարհը Երևանի պետական համալսարանի օպտիկայի ամբիոնի մագիստրատուրայում, որտեղ ստացել է լազերային ֆիզիկայի մագիստրոսի կոչում: Այնուհետև՝ Պայծառը իր ասպիրանտական աշխատանքը իրականացրել է ՀՀ
ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ լազերային ֆիզիկայում մասնագիտությամբ։ 2014թ.-ին նա հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական գիտական աստիճանը: Ատենախոսական աշխատանքի թեման էր՝ «Ֆոտոռեֆրակտիվ միջավայրում երկչափ և եռաչափ ֆոտոնային կառուցվածքների ինդուկտման նոր լազերային մեթոդներ»-ը:
Իր կարիերայի ընթացքում Պայծառը scopus-ում ընդգրկված 25+ հետազոտական աշխատանքների հեղինակ/համահեղինակ է և ներգրավված է եղել ավելի քան 10 հետազոտական միջազգային և հայաստանյան նախագծերում:
Դրանցից ուշագրավ են նրա դերերը որպես Աշխատանքային փաթեթի ղեկավար H2020 WIDERA Twinning NanoQIQO նախագծում (2021-2024) և «Բազմաֆունկցիոնալ էկզոտիկ էկզոտիկ կիսահաղորդչային քվանտային կետ - հեղուկ բյուրեղային կոմպոզիտներ քվանտային տեխնոլոգիայի կիրառման համար» նախագծի համաղեկավար ղեկավարներ՝ Պրոֆ. Քրիստիան Նեյցի (Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Չինաստան) և պրոֆ. Ջերոն Բեքմանի (Գենտի համալսարան, Բելգիա) հետ:
Գիտական պրոֆիլներ
Google Scholar: https://scholar.google.be/citations?user=9xtIG5wAAAAJ&hl=en&oi=ao
Orcid: https://orcid.org/0000-0001-6724-4868
Scopus ID: https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=37036287200
LinkedIn: https://www.linkedin.com/in/paytsar-mantashyan-75958530/