name

Տիգրան Սարգսյան

Ֆ․մ․գ․թ., Գիտաշխատող

Տիգրան Սարգսյան

Գիտաշխատող
email: [email protected], [email protected]

Մասնագիտական հետաքրքրություններ՝ Քվանտային նանոկառուցվածքներ, քվանտային օպտիկա, քվանտային ինֆորմատիկա։
Տիգրանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ՝ «Քվանտային հաշվարկների համար ուղղագիծ կապված գլանային քվանտային կետերի հատկությունների հետազոտումը» թեմայով: Ներկայումս նա հանդիսանում է Ա.Բ. Նալբանդյանի անվան ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային օպտիկայի և ֆոտոնիկայի խմբի գիտաշխատող և դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնում: Նա հեղինակել է 9 գիտական աշխատություն, որոնք հրապարակվել են միջազգային գրախոսվող ամսագրերում և հավաքել են 50+ հղումներ:

Տիգրանն ակտիվորեն ներառվել է մի շարք ազգային և միջազգային դրամաշնորհներում: Նա Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող երկու մրցույթների («Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման մրցույթ», «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ») և Ասպիրանտների աջակցության ծրագրի (իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ) շահառու է: Տիգրանն արժանացել է «Լավագույն մագիստրոս» (III տեղ) ճարտարագիտության ոլորտում և Հայ-ռուսական համալսարանի «Տարվա ուսանող» մրցանակներին։


Գիտական պրոֆիլներ 
Google Scholar: https://scholar.google.com/citations?hl=en&user=UQiE99IAAAAJ 
Orcid: https://orcid.org/0000-0001-6594-6460 
Scopus ID: https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=57209110187 
LinkedIn: https://www.linkedin.com/in/tigran-a-sargsyan/