Նանո-բիոսենսորիկայի գիտական խումբը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն
կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Հեռավար
լաբորատորիաների հիմնադրման ծրագրի» շրջանակներում։
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի» արտասահմանցի
ղեկավարներն են՝
պրոֆ․ Արշակ Պողոսյանը – Գերմանիայի Աախենի կիրառական
գիտությունների համալսարանի նանո- և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի
խորհրդատու, ՄիկրոՆանոԲիո ընկերության տնօրեն,
պրոֆ․ Արտեմ Բադասյանը – Սլովենիայի Նովա Գորիցա համալսարանի
պրոֆեսոր։
Նանո-բիոսենսորիկայի խումբը սերտ համագործակցում է Գերմանիայի Աախենի
կիրառական գիտությունների համալսարանի նանո- և բիոտեխնոլոգիաների
ինստիտուտի հետ՝ պրոֆ․ Մ․ Շոննինգի ղեկավարությամբ։