ՔՖԻ «Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոն»

ՔՖԻ «Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոն» (ՆՏՆԿ) լաբորատորիայի հինգ աշխատակիցներ՝  Հերմինե Ղարագուլյանը, Խաչատուր Կիրակոսյանը, Ավետիս Սիմոնյանը, Վարդան Հայրապետյանը, Հենրիկ Պարսամյանը, լաբորատորիայի վարիչ Մկրտիչ Երանոսյանի ղեկավարությամբ, վերապատրաստման նպատակով մեկնել են  Չեխիայի Հանրապետության Բռնոի տեխնոլոգիական համալսարանի CEITEC Nano RI գերազանցության կենտրոն (https://nano.ceitec.cz/) մեկ ամիս ժամկետով։  Այն ունի ISO 8-  ISO 5 ստանդարտի «Մաքուր սենյակ»՝ 2000մ2 ընդհանուր մակերեսով (Չեխիայում՝ ամենամեծը, Եվրոպայում՝ մեծերից մեկը), և հագեցած է գերժամանակակից նանոտեխնոլոգիական սարքավորումներով։

ՆՏՆԿ աշխատակիցները մասնակցել են հատուկ դասընթացների՝ նվիրված ISO8-ISO5 մաքուր սենյակային պայմաններում սարքավորումների շահագործմանը։ Հանձնելով նախատեսված քննությունները և ձեռք են բերելով «Մաքուր սենյակ» ազատ մուտքի և սարքերից ազատ օգտվելու իրավունք, իրականացնում են ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող մի շարք դրամաշնորհային ծրագրերով նախատեսված հետազոտություններ, որոնք նվիրված են նանոկառուցվածքային համակարգերի ստացմանը, հետազոտմանը և դրանց հենքի վրա նանոէլեկտրոնային տարրերի պատրաստմանը։
Նշենք, որ CEITEC Nano RI գերազանցության կենտրոնը եվրոպական վեց առաջատար գիտաուսումնական կազմակերպությունների գլոբալ կոնսորցիումային նախագիծ է։

Այցի ընթացքում քննարկվել և նախնական համաձայնություն է ձեռք բերվել այդ կոնսորցիումին ՔՖԻ անդամակցության մասին: Ընթացքի մեջ են անդամակցության ճանապարհային քարտեզի մշակման, փաստաթղթերի ձևակերպման և իրավական հարցերի կարգավորման աշխատանքները։