Մ.Կ. Զաքարյանը «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող է.
Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սկսում է հարցազրույցների շարք ընտրված հայտերի հեղինակների հետ՝ հանրությանը ներկայացնելու համար մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականներին:
Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Մարիետա Զաքարյանն է:
«Երբ լսեցի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մասին, միանգամից որոշեցի, որ այս հնարավորությունն անպայման փորձելու եմ օգտագործել և մեկնել որևէ գիտական հաստատություն վերապատրաստման: Հայաստանի գիտնականների համար կարևոր է միշտ կապի մեջ լինել այլ երկրներում գործող գիտական կենտրոնների հետ: Դա հնարավորություն է տալիս մնալ գիտության առաջընթացի զարկերակի վրա», - ասում է Մարիետա Զաքարյանը:
Կարդալ ավելին սկզբնաղբյուրում>>>