Գիտական սեմինար Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում և համագործակցության հուշագրի ստորագրում
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում անցկացվեց գիտական սեմինար, որի բանախոսն էր Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Հիմնարար տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ջեմուա Նվաջին։
Դոկտոր Նվաջին հանդես եկավ «Nanoengineered Advanced Electrode Materials for Energy Storage and Conversion» թեմայով հետաքրքիր և բովանդակալից զեկուցմամբ։
Միջոցառման ավարտին ստորագրվեց միջինստիտուտային համագործակցության հուշագիր, որը կարևոր քայլ է միջազգային գիտական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Նշենք նաև, որ պրոֆեսոր Ջեմուան հանդիսանում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 24LCG-2F027 գիտական ծրագրի միջազգային գործընկերը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի համատեղ գիտական նախաձեռնությունների ընդլայնմանը և նոր արդյունքների ձեռքբերմանը։