Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ
2020-ի վերջին և 2021-ին Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը միավորեց մի քանի ֆիզիկոսների ու քիմիկոսների, որոնք մինչ այդ իրար չէին ճանաչում․ նրանցից մեկը որոշել էր թողնել գիտությունը, մյուսը նոր էր պաշտպանել ասպիրանտական թեզն ու գիտական հաստատություններ էր փնտրում, որտեղ կարող էր աշխատել․․․
Նրանց բոլորին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ էր բերել այն, որ այստեղ գիտական նոր կենտրոն էր ստեղծվում։
Բայց այս պատմությունը սկսվել էր շատ վաղուց․ դեռ 2013-ին էր տեսական ֆիզիկոս Մկրտիչ Երանոսյանը որոշել, որ պիտի թողնի տեսական ֆիզիկան ու նանոգիտությամբ զբաղվի։ Նրա այդ որոշումն էր պատճառը, որ տարիներ անց ստեղծվեց Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը։
Կարդալ ավելին՝ Source Infocom