Ավարտվեց Հոնկոնգի Գիտության և Տեխնոլոգիաների Համալսարանի պրոֆեսոր Կրիստիան Նեյթսի այցը Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիա

Ավարտվեց Հոնկոնգի Գիտության և Տեխնոլոգիաների Համալսարանի  պրոֆեսոր Կրիստիան Նեյթսի այցը Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիա։ Այս մի քանի օրերի ընթացքում անցկացվեցին գիտական քննարկումներ, լաբորատորիայի հետազոտողների և ուսանողների հետ հանդիպումներ, ներկայացվեցին վերջին գիտական արդյունքներն ու ձեռք բերված սարքավորումները, ինչպես նաև քննարկվեցին «Հեռավար լաբորատորիա» (23RL-1B004) ծրագրի ընթացքը և հետագա զարգացման ուղղությունները։
Այցի կարևոր իրադարձություններից էր նաև պրոֆ. Նեյթսի սեմինարը՝ նվիրված հեղուկ բյուրեղային սարքերին, ֆոտոկողմնորոշման մեթոդներին և ֆոտոնային բաղադրիչներին, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։
Այցն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման մրցույթ 2023»֊ի 23RL-1B004 ծրագրի շրջանակներում։
Նման հանդիպումները ոչ միայն հնարավորություն են տալիս կիսվել գիտելիքներով և փորձով, այլև հիմք են ստեղծում նոր գիտական գաղափարների, համատեղ նախագծերի և երկարաժամկետ միջազգային համագործակցության համար։