Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի Պետական առանցքային լաբորատորիայի տնօրեն, պրոֆ. Կրիստիան Նեյթսի սեմինար

Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիան և Ա. Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը սիրով հրավիրում են մասնակցելու Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի Պետական առանցքային լաբորատորիայի տնօրեն, պրոֆ. Կրիստիան Նեյթսի սեմինարին։
Պրոֆ. Նեյթսը (Google scholar) նաև հանդիսանում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2023» մրցույթի 23RL-1B004 ծրագրի գիտական ղեկավարը։
Թեման` «Հեղուկ բյուրեղային սարքեր, ֆոտոկողմնորոշման մեթոդներ և ֆոտոնային բաղադրիչներ»։
Ամսաթիվ՝ 20 հուլիսի, 2026 թ.
Ժամ՝ 11:00
Վայր՝ Ա. Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, 4-րդ հարկ, նիստերի դահլիճ
Սիրով հրավիրում ենք հետազոտողներին, ուսանողներին և ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետներին մասնակցելու սեմինարին։

Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի Պետական առանցքային լաբորատորիայի տնօրեն, պրոֆ. Կրիստիան Նեյթսի սեմինար