Աշխատանքի հայտարարություն

#Միացիր մեր թիմին

ՀՀ ԳԱԱ Ա․Բ․ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիան փնտրում է երիտասարդ մասնագետի՝ քիմիկոսի, ֆիզիկոսի կամ հարակից մասնագիտություններով, նոր ձևավորվող գիտական խմբի մեջ ընդգրկվելու համար։
Գիտական խմբի հիմնական ուղղությունն է նյութագիտությունը և նոր նյութերի ստեղծումն ու ուսումնասիրությունը նորագույն մեթոդների և սարքավորումների կիրառմամբ։

Պահանջներ՝
• Մասնագիտական բարձրագույն կրթություն՝ քիմիա, ֆիզիկա կամ հարակից ոլորտներ
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
• Համակարգչային հմտություններ
• Աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվություն
• Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ

Առաջնահերթություն կտրամադրվի թիմում արդյունավետ աշխատելու կարողությամբ երիտասարդ մասնագետներին, ովքեր ցանկություն ունեն գործունեություն ծավալելու արդի գիտական և նորարարական ուղղություններում, ապահովելով անընդհատ մասնագիտական աճ։

Աշխատավարձը՝ համաձայն պայմանագրի։ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել ինստիտուտի [email protected] էլ.փոստով (“Subject” բաժնում որպես թեմա նշելով “Նոր խումբ”) մինչև 31․08․2025թ․

Աշխատանքի հայտարարություն