ՔՆՆՖ լաբորատորիայի մասնակցությունը MAOP 2026 միջազգային դպրոցին
Օգոստոսի 17–21-ը Երևանում անցկացվեց «Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններ» (MAOP 2026) 2-րդ միջազգային դպրոցը, որին ակտիվ մասնակցություն ունեցան Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի (ՔՆՆՖ) լաբորատորիայի անդամները։
ՔՆՆՖ լաբորատորիայի վարիչ Դավիթ Հայրապետյանը և Օպտիկական նանոհամակարգեր խմբի ղեկավար Պայծառ Մանթաշյանը հանդես եկան հրավիրյալ զեկուցումներով։
Լաբորատորիայի երիտասարդ հետազոտողներ Գրիգոր Մանթաշյանը և Աննա Մելքոնյանը բանավոր զեկուցումներով ներկայացրին իրենց վերջին գիտական արդյունքները, իսկ Արման Ավետիսյանն իր հետազոտական աշխատանքը ներկայացրեց պաստառային զեկուցմամբ։
MAOP 2026-ը համախմբել էր տարբեր երկրներից ժամանած հետազոտողների, երիտասարդ գիտնականների և ուսանողների՝ ստեղծելով գիտելիքի ու փորձի փոխանակման, գիտական քննարկումների և նոր համագործակցությունների ձևավորման հիանալի միջավայր։
Շնորհակալություն կազմակերպիչներին և գործընկերներին՝ հագեցած, հետաքրքիր և ոգեշնչող գիտական միջավայր ստեղծելու համար։