Գերարագ սպեկտրոսկոպիայի լաբորատորիա

Գերարագ ժամանակի վերլուծային լազերային սպեկտրոսկոպիան հիմնականում կապված է
մոլեկուլային գրգռված վիճակների հետ, ֆոտոքիմիական ռեակցիաների, ֆոտոկատալիտիկ, էներգիայի
եւ լիցքավորման փոխարկման պրոցեսների հետ (ներառյալ ֆոտոսինթեզի առաջնային պրոցեսը,
սինգլետ տրոհումը (singlet fission), արհեստական ֆոտովոլտայիկ լուսաարձակող սարքեր եւ այլն),
նանոնյութերի բնութագրման, պրոթեինների փոխարկման կինետիկայի, գերհաղորդիչների,
սպինտրոնիկայի եւ կենսաբժշկության հետ։ Գերարագ ժամանակի վերլուծային լազերային
սպեկտրոսկոպիայի զարգացման հետ մեկտեղ գերարագ մոլեկուլային դինամիկայի գործընթացը
ֆեմտովարկյան (1ֆվ = 10-15վ) ժամանակային սանդղակում դարձել է կարեվոր թեմա
հետազոտողների համար: Այն կարևոր դեր է խաղում մոլեկուլային կառուցվածքի և հատկությունների
ըմբռնման մեջ։ Այդպիսով արեգակնային լույսի վրա հիմնված մոլեկուլային մակարդակների,
օպտիկական -էլեկտրական փոխակերպումը և հետազոտությունը կարևոր հետազոտական ուղղություն
է:
Մեր հատուկ մոտեցումը ուղղված է ֆոտոֆիզիկական գործընթացների հետազոտությանը, որոնք
ընթանում են էլեկտրոնային վիճակների վերին գրգռված մակարդակներում: Այս հետազոտական ոլորտը
մեծ չափով դեռ չի ուսումնասիրվել։
Գերարագ ժամանակի վերլուծային լազերային սպեկտրոսկոպիայի հարթակի ստեղծումը կվերաբերվի
այս հետազոտական խնդրին, կարևոր տեսական հիմք հանդիսանալով արեգակնային էներգիայի
փոխակերպման և արժեքավոր քիմիական նյութերի և նոր նյութերի ոլորտում գերարագ մոլեկուլային
դինամիկայի պրոցեսի ուսումնասիրության համար:
Սա բազմադիսցիպլինար լաբորատորիա է, որը պետք է խթանի բնական գիտությունների տարբեր
ճյուղերի հետազոտական խմբերի համագործակցությունը՝ օպտիկայի, սպեկտրոսկոպիայի, քիմիական
ֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության, նյութական գիտության միջև:

Սարքավորումներ
Գերարագ սպեկտրոսկոպիայի լաբորատորիան պարունակելու է VIS-NIR մղում-զոնդային (pump-
probe) համակարգ 50 ֆվ ժամանակային լուծում հնարավորությամբ, ժամանակային վերլուծության
ֆլուորեսցենցիայի “up-conversion” համակարգ 100 ֆվ վերլուծության հնարավորությամբ և մեկ
ֆոտոն գրանցելու համակարգ 10 պվ լուծում հնարավորությամբ ֆլուորեսցենսի չափումների համար:
Սարքավորումների համակարգը կունենա հնարավորություն չափել տարբեր միացություններ, այսինքն՝
պինդ վիճակում, հեղուկ վիճակում, թաղանթներում, մետաղա-օրգանական շրջանակներում, օրգանական
բյուրեղներում և այլն: