Հեղուկ բյուրեղային նանոհամակարգերի գիտական խումբ

Liquid Crystalline Nanosystems

«Հեղուկ բյուրեղային նանոհամակարգեր» գիտական խումբը ստեղծվել է Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում 2021թ-ին՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական խմբերի մեկնարկի 21SCG-2J022 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Խումբն ակտիվորեն ուսումնասիրում է նորարարական ուղղությունների բավականին հետաքրքիր շրջանակ՝ սկսած տարբեր տեխնոլոգիաներով երկչափ (2D) նյութերի սինթեզից, դրանց հեղուկ բյուրեղային (ՀԲ) փուլի ստացումից ու ֆունկցիոնալացումից, ինչպես նաև վերջիններիս հենքի վրա հիբրիդային և հետերոկառուցվածքային համակարգերի պատրաստումից մինչև արտաքին դաշտերով այդ կառուցվածքների ղեկավարում և ժամանակակից տեխնոլոգիաներում կիրառման հնարավորությունների բացահայտում։

Գիտական խմբի նպատակներն են․

· Տարբեր մեթոդներով 2D նյութերի սինթեզ և ֆիզիկաքիմիական հատկությունների բնութագրում։
·  2D նյութերի հիբրիդային կառուցվածքների ստացում:
· 2D նյութերի հեղուկ բյուրեղային փուլի ստացում` օրգանական մոլեկուլների և նանոմասնիկների    հավելումներով:
· Արտաքին դաշտերով 2D նյութերի նանոկոմպոզիտների ֆիզիկաքիմիական հատկությունների դինամիկ ղեկավարում:
· Լիոտրոպ հեղուկ բյուրեղային նյութերի հենքի վրա միկրոպատկերների ձևավորում և ղեկավարում։
· ՀԲ նանոկոմպոզիտային կառուցվածքների հենքի վրա առաջադեմ օպտոէլեկտրոնային սարքերի համար լաբորատոր նմուշների նախագծում։