Թերմոստատիկ ջրային բաղնիք - WB-3-1 (Faithful Technology Park, Չինաստան)

Թերմոստատիկ ջրային բաղնիք - WB-3-1 (Faithful Technology Park, Չինաստան)

Նկարագրություն: WB-3-1 ջրային բաղնիքը ունի թվային ինտերֆեյս, որը թույլ է տալիս օգտվողներին սահմանել նպատակային ջերմաստիճանը։ Կարելի է օգտագործել նաև լաբորատորիաներում դյուրավառ միացությունները տաքացնելու համար, որոնք կարող են բռնկվել այլ եղանակով տաքացնելու դեպքում։ Այն ապահովում է նմուշը տաքացնելու հարթ/հանգիստ եղանակ՝ խուսափելով ուղղակի տաքացման հետևանքով առաջացած ավելորդ ինտենսիվությունից և ջերմաստիճանի անվերահսկելիությունից: Քանի որ ջրային բաղնիքը կարող է զգալի քանակությամբ ջերմություն պահել, ջերմաստիճանի տատանումների շատ քիչ ռիսկ կա, նույնիսկ եթե միաժամանակ տաքացվում են մի քանի նմուշներ:
Տեխնիկական բնութագրեր:
1 ուղղությամբ երկանցքանի ջրային բաղնիք
Ջերմաստիճանային տիրույթ՝ 5-100℃
Ձերմաստիճանի թույլատրելի փոփոխություն՝ 0․1 ℃
Ջերմաստիճանի փոփոխման քայլ՝ ± 0․5 ℃
Ջերմաստիճանի չափման ճշտություն՝ +/-1 ℃
Հզորություն՝ 600 Վտ
Ջրային բաղնիքի տարա՝ չժանգոտվող պողպատ
Կարգավորիչ՝ ջերմաստիճանը և ժամանակը վերահսկելու ունակություն
Ջերմաստիճանը կառավարման ռեժիմ՝ PID կարգավորիչ
Վայրկյանաչափ՝ 0∽999 րոպե
Սենսոր՝ ջերմային ռեզիստոր
Տարողություն՝ 6.3 լ
Ներքին խցիկի չափս (մմ)՝ 305x160x130