Կայծապլազմային եռակալման սարքավորում - KCE®-FCT HP D 10-SD (FCT Systeme GmbH, Գերմանիա)
Նկարագրություն: HP D 10 Spark Plasma Sintering (SPS) էլեկտրակայծային համակարգը դաշտի ներգործմամբ եռակալման (FAST/SPS) ժամանակակից սարքավորում է, որը նախատեսված է փոշիների արագ խտացման և եռակալման համար՝ միաժամանակ կիրառելով միաառանցքային ճնշում և իմպուլսային ուղղակի էլեկտրական հոսանք։ Եռակալման ընթացքում էլեկտրական հոսանքը անցնում է գրաֆիտե կաղապարի (և հաղորդիչ նմուշների) միջով՝ ապահովելով Ջոուլի տաքացում, որի շնորհիվ հնարավոր են զգալիորեն ավելի բարձր տաքացման արագություններ և ավելի կարճ եռակալման ցիկլեր՝ համեմատած ավանդական եռակալման եղանակների հետ։ SPS տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ բարձր խտությամբ նյութեր ավելի ցածր ջերմաստիճաններում և ճնշումներում՝ նվազագույնի հասցնելով հատիկների աճը և ապահովելով վերահսկվող միկրոկառուցվածք։ Համակարգը նախատեսված է կերամիկական, կոմպոզիտային, ֆունկցիոնալ գրադիենտային, միջմետաղական, կարծր համաձուլվածքային և նանոկառուցվածքային նյութերի մշակման համար։
Տեխնիկական բնութագրեր:
Առավելագույն աշխատանքային ջերմաստիճան՝ մինչև 2200 °C
Առավելագույն սեղմման ուժ՝ 100 կՆ
Մշակվող նմուշի առավելագույն տրամագիծ՝ Ø 50 մմ
Առավելագույն լարում՝ 7.2 Վ
Առավելագույն հոսանքի ուժ՝ 5500 Ա
Առավելագույն ջեռուցման հզորություն՝ 37 կՎտ
Վակուում՝ 5×10⁻² մբար
Աշխատանքային մթնոլորտ՝ Ar, N₂, He, H₂ (3%)
Ճնշման կառավարում՝ սերվոհիդրավլիկ ուժի կառավարման համակարգ
Տաքացման եղանակ՝ իմպուլսային ուղղակի էլեկտրական հոսանքով
Վակուումային խցիկ՝ երկպատ, ջրով սառեցվող չժանգոտվող պողպատից
Կառավարման համակարգ՝ Siemens S7 և WinCC
Կիրառման ոլորտներ՝ նանոնյութեր, կառուցվածքային և ֆունկցիոնալ կերամիկա, կոմպոզիտային նյութեր, ֆունկցիոնալ գրադիենտային նյութեր, ալյումինի և պղնձի համաձուլվածքներ, միջմետաղական միացություններ և կարծր համաձուլվածքներ