Ճշգրիտ LCR մետր - LCX 200 (Rohde & Schwarz, Գերմանիա)
Նկարագրություն: Rohde & Schwarz R&S® LCX LCR Meter-ը բարձր ճշգրտության իմպեդանսի չափման (LCR) է, որը նախատեսված է նյութերի և էլեկտրոնային բաղադրիչների էլեկտրական բնութագրերի չափման համար, ներառյալ՝ տարողությունը (C), ինդուկտիվությունը (L), դիմադրությունը (R), իմպեդանսը (Z), ֆազային անկյունը և կորուստների գործակիցը (tan δ): Սարքը կիրառվում է գիտական հետազոտություններում, նոր նյութերի բնութագրման, դիէլեկտրիկ հատկությունների ուսումնասիրության և էլեկտրոնային բաղադրիչների ու սարքերի որակի վերահսկման նպատակով։
Տեխնիկական բնութագրեր:
Հաճախականության միջակայք՝ 20 Հց-800 կՀց
Բազային ճշտություն՝ ±0.01 %
Թեստային ազդանշանի միջակայք՝ 100 µV-2 Vrms, 1 µA-20 mA
DC-շեղում՝ ±2 V
Չափման ժամանակահատված՝ 12 մվ
Չափվող պարամետրեր՝ Cp, Cs, Lp, Ls, D, Q, G, Rs, Rp, Rdc