Միկրո անալիտիկ կշեռք - XPR36 (Mettler Toledo, Շվեյցարիա)

Միկրո անալիտիկ կշեռք - XPR36 (Mettler Toledo, Շվեյցարիա)

Նկարագրություն: Mettler Toledo XPR36 միկրոանալիտիկ կշեռքը բարձր ճշգրտության լաբորատոր սարք է նախատեսված չափազանց փոքր զանգված ունեցող նմուշների ճշգրիտ կշռման համար։ Բարձր զգայունության, կրկնելիության և երկարաժամկետ կայունության շնորհիվ այն լայնորեն կիրառվում է նյութագիտության, քիմիայի, դեղագործության և այլ գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ անհրաժեշտ է ապահովել առավելագույն ճշգրտությամբ զանգվածի չափումներ։ Այն հիմնված է էլեկտրամագնիսական ուժի փոխհատուցման առաջադեմ տեխնոլոգիայի վրա և համալրված է ավտոմատ ներքին տրամաչափման, միջավայրի պայմանների վերահսկման, խելացի ուղղորդման և տվյալների թվային կառավարման համակարգերով։ Այս հնարավորությունները ապահովում են կշռման արդյունքների բարձր ճշտություն, վերարտադրելիություն և հետագծելիություն՝ միաժամանակ նպաստելով լաբորատոր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և միջազգային լաբորատոր որակի պահանջներին (GLP) համապատասխանությանը։
Տեխնիկական բնութագրեր:
Մոդել՝ Mettler Toledo XPR36
Առավելագույն կշռման տիրույթ՝ 32 գ
Ընթեռնելիություն՝ 0.001 մգ (1 մկգ)
Կրկնելիություն՝ 0.8 մկգ
Գծայնություն՝ ±6 մկգ
Նվազագույն կշռվող զանգված (USP)՝ 1.6 մգ
Ներքին ավտոմատ աստիճանավորման համակարգ՝ FACT (Fully Automatic Calibration Technology)
Կշռման խցիկ՝ ապակյա պաշտպանիչ խցիկ ավտոմատ դռներով