Մասնիկների չափսի որոշման լազերային դիֆրակցիոն անալիզատոր - Analysette-22 NeXT Nano (FRITSCH Laboratory Instruments, Գերմանիա)
Նկարագրություն: Analysette-22 NeXT Nano անալիզատորը ժամանակակից ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս որոշել մասնիկի չափսը կարճ ժամանակահատվածում։ Այս սարքի աշխատանքի հիմքում ընկած է լույսի դիֆրակցիան մասնիկների կողմից։ Այն կիրառելի է փոշիներ, սուսպենզիաների և էմուլսիաների համար։ Հնարավոր է իրականացնել երկու տեսակի չափումներ՝ թաց և չոր։
Տեխնիկական բնութագրեր:
Չափման միջակայք՝ 0.01-3800 մկմ
Վերլուծության մեթոդ՝ ստատիկ լույսի ցրում (լազերային դիֆրակցիա)
Վերլուծության տեսակ՝ պինդ մարմինների, կախույթների և էմուլսիաների մասնիկների չափի թաց չափում
Չափման արժեք՝ մասնիկների չափ
Տեսություն՝ ֆրաունհոֆեր, մի
Չափման ժամանակ՝ 5-10 վրկ (անհատական չափման արժեքի գրանցում) 1 րոպե (ամբողջ չափման ցիկլը)
Տվյալի տեսակ՝ չափի բաշխումը կորի, գծապատկերի կամ աղյուսակի տեսքով