Բարձր ջերմաստիճանային խողովակավոր վառարան - RHTH 80/300/18 with Controller P 570 (Nabertherm, Գերմանիա)

Բարձր ջերմաստիճանային խողովակավոր վառարան - RHTH 80/300/18 with Controller P 570 (Nabertherm, Գերմանիա)

Նկարագրություն: Նախատեսված է ջերմային մշակման և նյութագիտության հետազոտությունների համար՝ մինչև 1800 °C ջերմաստիճաններում։ Համակարգը հարմար է բարձր ջերմաստիճանային սինթեզի, եռակալման, թրծման, ջերմային մշակման և դիֆուզիոն գործընթացների իրականացման համար: Համալրված է բարձր մաքրության C799 կերամիկական աշխատանքային խողովակով և ուղղահայաց տեղադրված MoSi₂ տաքացնող էլեմետներով, որոնք ապահովում են արագ տաքացում, ջերմաստիճանի բարձր կայունություն և երկարաժամկետ շահագործում նույնիսկ ինտենսիվ աշխատանքային պայմաններում։ Համակարգը ներառում է P570 ծրագրավորվող սենսորային կառավարման վահանակ, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ կառավարել տաքացման արագությունը, պահման ժամանակը և բազմափուլ ջերմային ցիկլերը։ Կառավարման համակարգը հնարավորություն է տալիս գրաֆիկորեն պատկերել ջերմաստիճանային պրոֆիլը, ծրագրավորել բազմաստիճան գործընթացներ, իրականացնել տվյալների ավտոմատ գրանցում և պահպանել բազմաթիվ ջերմային ծրագրեր՝ ապահովելով փորձերի բարձր վերարտադրելիություն։ Համակարգը նախատեսված է պաշտպանիչ գազային մթնոլորտում կամ վակուումային պայմաններում աշխատանքի համար, ինչը հատկապես կարևոր է թթվածնի նկատմամբ զգայուն նյութերի և վերահսկվող մթնոլորտ պահանջող գործընթացների իրականացման ժամանակ։
Տեխնիկական բնութագրեր:
Առավելագույն ջերմաստիճան՝ 1800 °C
Աշխատանքային խողովակի առավելագույն ջերմաստիճան՝ 1750 °C
Տաքացման գոտիների քանակ՝ 1
Աշխատանքային խողովակի նյութ՝ բարձր մաքրության կերամիկա (C799)
Աշխատանքային խողովակի չափեր՝ արտաքին տրամագիծ - Ø80 մմ, ներքին տրամագիծ - Ø70 մմ, երկարություն - 530 մմ
Տաքացվող հատվածի երկարություն՝ 300 մմ
Մշտական ջերմաստիճանի գոտի՝ 100 մմ (±5 K)
Տաքացնող էլեմենտներ՝ ուղղահայաց տեղադրված մոլիբդենի դիսիլիցիդ
Տաքացման առավելագույն արագություն՝ 300 Կ/ժ
Ջերմազույգի տեսակ՝ B տիպ
Կառավարման համակարգ՝ P570 ծրագրավորվող սենսորային կառավարման վահանակ
Ծրագրավորվող պրոֆիլներ՝ մինչև 50 ծրագիր, յուրաքանչյուրում մինչև 40 փուլ (սեգմենտ)
Ջերմաստիճանի ճշգրտություն՝ ±1 °C
Աշխատանքային մթնոլորտ՝ օդ, իներտ գազ, վերականգնող գազ կամ վակուում
Հզորություն՝ 9 կՎտ
Էլեկտրասնուցում՝ 380-415 Վ, 3/N/PE, 50/60 Հց
Տվյալների կառավարում՝ տվյալների գրանցում USB կրիչով, գործընթացի գրաֆիկական պատկերում, տվյալների արտահանում CSV ձևաչափով 
Միացման հնարավորություններ՝ USB և Wi-Fi