Բարձր արագությամբ լաբորատոր ցենտրիֆուգ - HERMLE Z326-HK (Benchmark Scientific, Գերմանիա)

Բարձր արագությամբ լաբորատոր ցենտրիֆուգ - HERMLE Z326-HK (Benchmark Scientific, Գերմանիա)

Նկարագրություն: Բարձր արագությամբ սառեցվող լաբորատոր ցենտրիֆուգը ժամանակակից սարքավորում է, որը աշխատում է կենտրոնախույս ուժի կիրառմամբ՝ ապահովելով լուծույթներում, սուսպենզիաներում և կոլոիդային համակարգերում մասնիկների արդյունավետ տարանջատում՝ ըստ դրանց խտության և չափերի։ Սառեցման համակարգը, ծրագրավորվող աշխատանքային ռեժիմները և տարբեր ռոտորների կիրառման հնարավորությունը թույլ են տալիս իրականացնել կայուն և վերահսկելի ցենտրիֆուգման գործընթացներ կենսաբանական, քիմիական, կենսաքիմիական, դեղագործական և նյութագիտության ոլորտներում։
Տեխնիկական բնութագրեր:
Առավելագույն արագություն՝ 30 000 պտ/րոպե (ռոտոր, 12×1.5/2.0 մլ)
Առավելագույն RCF՝ 65,395 × g
Առավելագույն ծավալ՝ 6×250 մլ
Պտտման արագություն փոփոխման տիրույթ՝ 200-30000 պտ/րոպե 
Թույլատրելի ջերմաստիճան՝ 20-40°C
Աշխատանքային ժամանակ՝ 59 րոպե 50 վ /10վ քայլով, 99 ժ 59 րոպե / 1 րոպե քայլով
Չափեր, W×H×D, (սմ)՝ 71.5×42×51
Ռոտորներ՝ 6×50 մլ, 21000 պտ/րոպե, 4×85 մլ, 20000 պտ/րոպե, 20×10 մլ, 16 000 պտ/րոպե