Արագագործ տեսախցիկ - FASTCAM NOVA S9 (Photron, Ճապոնիա)
Նկարագրություն: Photron FASTCAM NOVA S9 բարձր արդյունավետությամբ արագագործ թվային տեսախցիկը նախատեսված է արագընթաց դինամիկ պրոցեսների և կարճատև անցումային երևույթների գրանցման ու վերլուծության համար՝ ապահովելով բացառիկ ժամանակային լուծաչափ և բարձրորակ պատկերներ։ Բարձր զգայունությունը, գերբարձր արագությամբ պատկերների գրանցման հնարավորությունը և աշխատանքի ճկուն ռեժիմները այն դարձնում են առաջադեմ գործիք գիտահետազոտական և ինժեներական կիրառությունների համար։ Տեսախցիկը հնարավորություն է տալիս իրականացնել արագընթաց տեսագրում կադրերի լայն հաճախականությունների տիրույթում՝ պահպանելով բարձր տարածական լուծաչափ և լուսազգայունություն։ Մեծածավալ ներքին հիշողությունը, տվյալների փոխանցման բարձր արդյունավետությունը, ինչպես նաև տարբեր օբյեկտիվների, համաժամացման համակարգերի և պատկերների վերլուծության ծրագրային ապահովման հետ համատեղելիությունը հնարավորություն են տալիս արագընթաց պրոցեսների ճշգրիտ տեսագրման և բնութագրման համար։ FASTCAM NOVA S9 տեսախցիկը հատկապես հարմար է արագընթաց քիմիական և ֆիզիկական գործընթացների ուսումնասիրման համար, ներառյալ արագ ֆազային փոխակերպումների, օքսիդացման, այրման/բոցավառման գործընթացների և այլ անցումային երևույթների հետազոտությունը։ Տեսախցիկը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել կարճ ժամանակային տիրույթներում ընթացող բարդ գործընթացները՝ ապահովելով նոր հնարավորություններ նյութագիտության, քիմիական կինետիկայի և հարակից գիտական ուղղությունների հետազոտությունների համար։
Տեխնիկական բնութագրեր:
Պատկերի տվիչ՝ 12-բիթանոց CMOS
Առավելագույն պատկերի լուծաչափ՝ 1024×1024 պիքսել
Գրանցման արագություն՝ մինչև 10,000 կադր/վրկ ամբողջական լուծաչափի դեպքում
Առավելագույն կադրային հաճախականություն՝ մինչև 900,000 կադր/վրկ նվազեցված լուծաչափի դեպքում
Էլեկտրոնային փական՝ 1 մվրկ-ից մինչև 0.2 մկվրկ
Ներքին հիշողություն՝ 32 ԳԲ