Գազային պիկնոմետր - Micromeritics AccuPyc III 1350 (Micromeritics Instrument Corporation, ԱՄՆ)
Նկարագրություն: Գազային պիկնոմետրը նախատեսված է պինդ, փոշենման, հատիկավոր և ծակոտկեն նյութերի իրական (true) խտության, կմախքային (skeletal) խտության և ծավալի բարձր ճշգրտությամբ որոշման համար՝ գազի տեղահանման (Gas Displacement Pycnometry) մեթոդի կիրառմամբ։ Չափման սկզբունքը հիմնված է իներտ գազի կողմից զբաղեցվող հայտնի ծավալի և ճնշման փոփոխության գրանցման վրա, ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել նյութի իրական ծավալը՝ բացառելով բաց ծակոտիները։ Սարքն աշխատում է հելիումի, ինչպես նաև այլ իներտ գազերի (արգոն, ազոտ) միջավայրում՝ ապահովելով բարձր ճշգրտություն, չափումների լավ վերարտադրելիություն և արագ վերլուծություն՝ առանց նմուշի կառուցվածքային կամ քիմիական փոփոխության։ Գազային պիկնոմետրի կիրառմամբ հնարավոր է բնութագրել նյութերի խտությունը, փոշիների կոմպակտացման և ծակոտկենության աստիճանները։
Տեխնիկական բնութագրեր:
Չափման մեթոդ՝ գազի տեղահանման
Ճշգրտություն՝ 0.02 %
Վերարտադրելիություն՝ 0.01 %
Աշխատանքային ջերմաստիճան՝ 15-35 °C
Չափիչ բջիջներ՝ 0.1, 1.0, 3.5 և 10 սմ³
Աշխատանքային գազեր՝ He, Ar, N₂
Չափիչ մոդուլներ՝ մինչև 5 անկախ աշխատող մոդուլ