Ածխածին/Ծծումբ (CS) անալիզատոր - ELEMENTRAC CS-i (ELTRA Elemental Analyzers, Գերմանիա)
Նկարագրություն: ELEMENTRAC CS-i անալիզատորը ժամանակակից գործիք է, որը հնարավորություն է տալիս միաժամանակ իրականացնել նմուշում պարունակվող ածխածին և ծծումբ տարրերի ընդհանուր (ազատ և կապված) քանակական վերլուծություն։ Տարրերի նշված անալիզատորն աշխատում է նմուշը թթվածնով այրելով բարձր ջերմաստիճանի ինդուկցիոն վառարանում կատալիզատորի ազդեցության տակ` առաջացնելով համապատասխան տարրերի գազային օքսիդներ (ածխածնի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ), որոնք այնուհետև մղվում են տարանջատման և հայտնաբերման խցիկ և որոշվում հերթականությամբ` ինֆրակարմիր ճառագայթման կլանման միջոցով:
Տեխնիկական բնութագրեր:
Անալիզվող տարրեր՝ ածխածին, ծծումբ
Նմուշի նյութի տեսակ՝ անօրգանական
Նմուշի վառարան մտնելու ուղղություն՝ ուղղահայաց
Նմուշի կրիչ՝ կերամիկական տիգելներ
ԻԿ խցիկների քանակ՝ 1-4
ԻԿ կյուվետների նյութի տեսակ՝ ալյումին
Վառարան՝ ինդուկցիոն, 2000 °C-ից բարձր ջերմաստիճան
Տարրերի հայտնաբերման սկզբունք՝ ինֆրակարմիր կլանման մեթոդ
Անալիզի տևողություն՝ 40 վրկ
Անհրաժեշտ ռեակտիվներ՝ նատրիումի հիդրօքսիդ, մագնեզիումի պերքլորատ
Պահանջվող գազեր՝ սեղմված օդ (4 բար), թթվածին (մաքրություն - 99.5 %, 2-4 բար)