Մագնիսական հատկությունների չափման ավտոմատ սարքավորում - DX-2012H (Dexing Magnet Technology, Չինաստան)

Մագնիսական հատկությունների չափման ավտոմատ սարքավորում - DX-2012H (Dexing Magnet Technology, Չինաստան)

Նկարագրություն: Մագնիսական հատկությունների չափման ավտոմատ սարքավորումը հնարավորություն է տալիս չափել առավելագույն և մնացորդային մագնիսականությունը 2 Տլ մագնիսական դաշտի ինդուկցիայի պայմաններում, կոհերցիտիվ ուժը (Hcb), ներքին կոհերցիտիվ ուժը (Hcj), մագնիսական հոսքի խտությունը, մագնիսական էներգետիկ արժեքը (Bhmax), B&J-H հիստերեզի և ապամագնիսացման կորերը այնպիսի մշտական մագնիսներում, ինչպիսիք են բարձր էնտրոպիական օքսիդները, ֆերիտները, AlNiCo-, NdFeB, SmCo և այլն։ Մշտական մագնիսներում հատկությունների որոշման և նյութի ապամագնիսացման ընդհանուր տևողությունը կազմում է ընդամենը 60 վայրկյան։
Տեխնիկական բնութագրեր:
DXT150 էլեկտրամագնիս
Գլխի տրամագիծ՝ 80-150 մմ, գլուխների միջև հեռավորություն՝ 0-50 մմ
Առավելագույն մագնիսական դաշտ՝ 2.4 Տ
DX-2000H սնուցման աղբյուր՝ 3 կՎտ
DX-210B հոսքաչափ՝
Տիրույթ՝ 2.5 մՎբ, 5 մՎբ, 10 մՎբ, 20 մՎբ; ամբողջ տիրույթի ճշգրտություն՝ 0.5 %
DX-210H մագնիսաչափ՝
Տիրույթ՝ 0.5 Տ, 1 Տ, 1.5 Տ, 3 Տ
Ամբողջ տիրույթի ճշգրտություն՝ 0.5 %; ոչ գծայնություն՝ ±0.2 %
Ծրագրային ապահովում՝ HMTest բոլոր ֆունկցիաների չափման ծրագիր
J փաթույթ՝ նմուշի մագնիսական բևեռացման ուղղակի չափում
Թեստային նմուշի կատեգորիա՝ AlNiCo, Ֆերիտ, NdFeB
Նմուշի չափս (գլանաձև նմուշի դեպքում)՝
Սովորական մշտական մագնիսներ՝ տրամագիծ։ 3-60 մմ, բարձրություն։ 3-50 մմ
Հազվագյուտ հանդիպող մշտական մագնիսներ՝ տրամագիծ։ 5-20 մմ, բարձրություն։ 5-15 մմ