D33 մետր - Sinocera YE2730 (Sinocera Piezotronics Inc., Չինաստան)
Նկարագրություն: Sinocera YE2730-ը քվազիստատիկ d₃₃ չափման սարք է, որը նախատեսված է պիեզոէլեկտրական կերամիկաների, պոլիմերների և միաբյուրեղների d₃₃ պիեզոէլեկտրական գործակցի անմիջական չափման համար՝ Berlincourt եղանակով։ Սարքն օգտագործվում է գիտական հետազոտություններում և պիեզոէլեկտրական նյութերի ու սարքերի որակի վերահսկման նպատակով։
Տեխնիկական բնութագրեր:
D33 չափման միջակայք՝ 1-300 pC/N (×0.1), 10-2000 pC/N (×1)
Չափման ճշտություն՝ ±2 % վերին, ±5 %՝ ստորին միջակայքում
Տարալուծումը (Resolution)՝ 0.1 pC/N (×0.1), 1 pC/N (×1)
Կիրառվող ուժի հաճախություն՝ 110 Հց, 0.25 Ն։
Շունտային տարողունակություն՝ 1 պՖ / 0.1 պՖ