Հաստատուն ճնշման ռեակտոր (Հայաստան)

Հաստատուն ճնշման ռեակտոր (Հայաստան)

Նկարագրություն: Ապահովում է նյութերի սինթեզ այրման միջոցով: Այն ունի մի շարք առավելություններ՝ համեմատած փոշեմետալուրգիական ավանդական մեթոդների հետ։ Սինթեզն իրականացվում է բացառապես քիմիական ռեակցիայի ջերմության շնորհիվ՝ առանց էներգիայի լրացուցիչ աղբյուրների օգտագործման և հետևաբար՝ առանց էներգիայի ծախսերի։ Գործընթացը բնութագրվում է բարձր արտադրողականությամբ՝ շնորհիվ իր ծայրահեղ բարձր արագության:
Տեխնիկական բնութագրեր:
Էներգիածախսերի բացակայություն
Սարքավորուման պարզություն
Բարձր արագություն և մեծ արտադրողականություն
Սինթեզված նյութերի մաքրություն և բարձր որակ
Ստացված նյութերի ֆազային բաղադրությունը, միկրոկառուցվածքը կարգավորելու լայն հնարավորություններ
Ապահովում է նոր նյութերի ստացում, որոնք տարբերվում են այլ եղանակներով ստացված անալոգային նյութերից