Հղկման սարքավորում- FORCIPOL 202 (Kemet International, Միացյալ Թագավորություն)

Հղկման սարքավորում- FORCIPOL 202 (Kemet International, Միացյալ Թագավորություն)

Նկարագրություն: Forcipol 202-ը մետաղագրաֆիական նմուշների պատրաստման արդյունավետ սարքավորում է, որը նախատեսված է նմուշների ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատացված հղկման համար: Այն ունի երկանիվ դիզայն, որը թույլ է տալիս միաժամանակ հղկել և փայլեցնել մեկից ավել նմուշ, ինչը զգալիորեն բարձրացնում է արդյունավետությունը։ Հզոր շարժիչը և փոփոխական արագությունը (50-600 պտ/ր) ապահովում են հղկման ճշգրիտ հսկողություն՝ ապահովելով մակերեսի օպտիմալ փայլեցում:
Տեխնիկական բնութագրեր:
Պտտվող անիվների քանակ՝ 2
Անիվի տրամագիծ՝ Ø 200/250/300 մմ
Հիմնական շարժիչի հզորություն՝ 1 ձիաուժ
Անիվի արագություն՝ 50-600 պտ/րոպե
Անիվի պտտման ուղղություն՝ ժամսլաքի և հակառակ ուղղություներով
Չափեր, ԵxԼxԲ, (սմ)՝ 87x74x34
Քաշ, կգ՝ 55
Ցանց։ 230 V, 50/60 Հց, 1-փուլ